ԱՄՆ-ում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել ձնաբքի պատճառով
Ամերիկյան ավիաընկերություններն այսօր հարյուրավոր չվերթներ են հետաձգել հյուսիս-արևելքում սպասվող ձնաբքի պատճառով:
Ըստ օդերևութաբանների՝ այն կսկսվի մի քանի ժամից: Սպասվում է, որ որոշ հատվածներում ձյան բարձրությունը մոտ 90սմ կլինի:
Delta Airlines ավիաընկերությունը հետաձգել է մոտ 600 չվերթ, իսկ United Airlines ավիաընկերության ինքնաթիռները վաղը Նյու-Յորքի, Բոստոնի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններից ոչ մի թռիչք չեն իրականացնի:
Southwest Airlines ավիաընկերությունը հետաձգել է այսօրվա 130 չվերթ, բայց սկզբում նախատեսված է եղել հետաձգել 20-ը: Իսկ American Airlines-ը իր հետաձգումների մասին կհայտնի մոտակա ժամերին:
Մի քանի արևելյան նահանգների իշխանությունները կոչ են արել բնակչությանը ճամանակավորապես չօգտվել տրասպորտային միջոցներից:
Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտնել է, որ ձնաբքի այս ալիքը քաղաքի պատմության մեջ ամենաուժգինն է լինելու: