Վարշավայի օդանավակայանում հաքերների գրոհի հետևանքով չվերթներ են չեղյալ հայտարարվել
Ավելի քան 1400 ուղևոր երեկ չի կարողացել մեկնել Վարշավայի միջազգային օդանավակայանից` լեհական LOT ավիափոխադրողի համակարգչային ցանցի վրա հաքերների հարձակման պատճառով:
Հետևանքները վերացնելու համար պահանջվել է մոտ 5 ժամ: Համակարգչային գրոհի հանգամանքները պարզվում են: