Մոսկվայում ձնաբքի պատճառով 100-ից ավելի չվերթներ են հետաձգվել և չեղյալ հայտարարվել
Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, մասնավորապես ձնաբուքը, կաթվածահար են արել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Առատ ձյան ու բքի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանը չեղյալ է հայտարարվել 130-ից ավելի չվերթ, իսկ 17-ը հետաձգվել է:
«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 9, հետաձգվել՝ 25 չվերթ, «Վնուկովո»-ում՝ 2 չվերթ հետաձգվել է, 1-ը՝ չեղյալ հայտարարվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվային է մոտենում նոր հզոր ցիկլոն՝ առատ ձյան տեսքով: