Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սելֆի են արել դասից փախած երեխաների հետ
Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է երեխաների հետ եւ լուսանկարը հրապարակել Facebook–ի իր [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2200329956954054/?type=3]էջում[/url]։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, լուսանկարվել են Շիրակի մարզի Լանջիկ գյուղի երեխաների հետ։
«Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի եւս մեկ սաստիկ չարաշահում»,– լուսանկարին կից գրել է Փաշինյանը: