Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդիպել են պատերազմում վիրավորված մի քանի զինծառայողների և կամավորների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների:
Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։
Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»,- գրել է նա։