Լեսբուհիների ամսագիրը սկանդալային տեսանյութ է հրապարակել Անգելա Մերկելի ինտիմ կապերի վերաբերյալ. տեսանյութ.
Լեսբուհիների Straight ամսագիրը հրապարակել է սկանդալային տեսանյութ, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ինտիմ շփումներ է ունենում մի աղջկա հետ:
Տեսանյութը ձայնագրվել է գաղտնի: Նկարահանողը մտնում է Մերկելի գրասենյակ և նկարահանում կիսաբաց դռներից:
Տեսանյութը հրապարակվել է որպես ամսագրի անոնս: Ամսագիրը վաճառքի է հանվել այսօր: Ինչպես հաղորդել են հրատարակիչները, գերմանական իշխանությունների ներկայիս քաղաքականությունը միասեռականների հանդեպ հնացել է, դա ակնհայտ է նույնիսկ Մերկելի դեպքում:
Նշենք, որ Մերկելը կտրականապես դեմ է միասեռականների ամուսնությունները օրինականացնելուն: 2014թ. Իռլանդիայի միասեռականների ամուսնության առթիվ տեղի ունեցած հանրաքվեից հետո Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայում նման բան թույլ չի տա: Դրանից հետո կանցլերին քննադատել են ոչ միայն միասեռականները, այլ նաև այլ երկրների ԼԳԲՏ կազմակերպությունները: