ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, Ծառայության պետի տեղակալ Հ. Քոչինյանի, պետի օգնական Ռ. Մինասյանի հետ այցելեց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»:
Նրանց դիմավորեցին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հայրապետյանը և ուսումնական բաժնի պետ Ա. Ղուլյանը: Ծառայության պետը և ներկաները հետևեցին Քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար կազմակերպված դասընթացներին, որից հետո Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ շրջեցին լսարաններում, սպորտդահլիճում, ճաշարանում, հրաձգարանում, ինչպես նաև դասընթացներին մասնակցող ծառայակիցներին տրամադրվող կացարաններում:
Ծառայության պետն առաջնահերթ համարեց 2019թ. Ծառայության օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման պարտադիր իրականացումը: Քննարկեցին 2019թ. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում ծառայության անցնող քրեակատարողական անձնակազմի նախնական մասնագիտական՝ «Քրեակատարողական գործ» կրթության կազմակերպումը, ինչն էլ ապագայում հնարավորություն կստեղծի իրականացնել նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնառություններ:
Ըստ Ծառայության պետի՝ Քրեակատարողական ծառայության պաշտոնները համապատասխան մասնագիտական կրթություն ստացած անձանցով համալրելու հրամայականն այլևս իրականություն է, և սեղմ ժամկետում պետք է կազմակերպել համալիր կրթության իրականացումը:
[b]
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]