4834 դիտում
16:59 15-12-2016
«Հյուսիս-հարավ»-ի և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի վերակազմակերպմամբ կստեղծվի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին որոշման նախագծին:
Նախատեսվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, քանի որ նշված կազմակերպություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրեր ու աշխատանքներ:
Նախատեսվող փոփոխությունը կբերի կազմակերպությունների 3 մեքենայի և 9 աշխատատեղի կրճատման, ինչի արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 մլն դրամ:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը կդառնա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի իրավահաջորդը:
Նոր ստեղծվելիք ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան և նպատակը կլինի տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը: Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները կլինեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ և զարգացման ծրագրերի մասով (ՀՀ պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի աշխատանքների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
19:55 08-02-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am