Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից
Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։
Հավելեց, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:
«Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, փորձել ենք օպերատիվ կերպով լուծել այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական նախաձեռնություններ: Սա այն թիվն է, երբ հայրենադարձված ընտանիքն ուղղակի եկել է նախարարություն: Հայրենադարձված ընտանիքների թիվն, անկասկած, ավելի մեծ կլինի»,-նշեց Հայրապետյանը։