211652_close_icon
views-count34181 դիտում article-date 10:06 23-11-2018

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 60-ամյա վարորդի Վիլիսն ու 32-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Դոմուս» ընկերության հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Արմեն Թորոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 AՍ 915 համարանիշի և 60-ամյա Վազգեն Ոսկանյանի վարած ГАЗ 69 մակնիշի 35 CV 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր