«Արսենալը» «Բորնմութի» հետ խաղից առաջ մնացել է առանց հարձակվողների
Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից առաջ կադրային լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում:
Թիմի երկու հարձակվողներ Ալեքսանդր Լյակազետն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իրենց ազգային հավաքականներ էին հրավիրվել, սակայն չկարողացան խաղալ միկրովնասվածքների պատճառով: Մյուս հարձակվողը՝ Դենի Ուելբեքը ավելի վաղ սրունքի կոտրվածք էր ստացել:
Սակայն երեկ Օբամեյանգի բժիշկը իր թվիթերում հայտնել է, որ փորձում է գաբոնցի խաղացողին շարք վերադարձնել «հնարավորինս արագ», և բացառված չէ, որ Օբամեյանգը կարող է հասցնել վերականգնվել «Արսենալի» հաջորդ խաղին:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին: