Անգլիա. «Բորնմութի» ֆանտաստիկ «քեմբեքը» «Լիվերպուլի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆանտաստիկ ավարտ ունեցավ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Բորնմութ»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Հաղթանակի դեպքում Յուրգեն Կլոպի սաները նորից կբարձրանային 2-րդ տեղ: Ամեն ինչ դրան էր գնում: «Լիվերպուլը» հաղթում էր 2:0, հետո` 3:1 հաշվով:
Սակայն խաղի վերջին 15 րոպեում տեղի ունեցավ անհավանականը. «Բորնմութը» իր մեջ ուժ գտավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև` հանդիպման ավելացված ժամանակում խփել հաղթական գնդակը` 4:3:
Այս պարտության պատճառով «Լիվերպուլը» 30 միավորով մնաց 3-դր տեղում: 2-րդը «Արսենալն» է, որը արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Վեսթ Հեմին»: Առաջատարը «Չելսին» է` 34 միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
[/b]
«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 4:3
Կալում Ուիլսոն, 56, 11մ, Ռայան Ֆրեյզեր, 76, Սթիվ Քուկ, 78, Նաթան Ակե, 90+3 - Սադիո Մանե, 20, Դիվոկ Օրիգի, 22, Էմրե Ջան, 64