35937 դիտում
11:15 22-11-2018
Երևանում Нива-ի վարորդը բախվել է խաչմերուկը կարգավորող «սվետաֆորին», տապալել այն և հայտնվել «գազոնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 DD 049 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին (светофор):
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ լուսացույցը հիմքից կոտրվել է;
Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները, ովքեր արդեն մի քանի ժամ է՝ կարգավորում են խաչմերուկը, որպեսզի խցանումներ և վթարներ տեղի չունենան։
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակների հետ խնդիրը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
89699 դիտում
18:55 13-01-2020
Երևանում 27-ամյա վարորդը «յաշիկով» տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ