«Մանչեսթեր Յունայթեդի» կապտալիզացիան ռեկորդային անկում է գրանցել
«Մանչեսթեր Յունայթեդի» կապտալիզացիան ընկել է ավելի քան 300 մլն ֆունտով: Ակումբի բաժնետոմսերի կուրսը Նյու-Յորքի ֆոնդային բորսայում նվազել է 8,68%-ով:
Այժմ «ՄՅՈւ»-ի մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 18,19 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2017թ. հոկտեմբերից:
Երեք ամիս առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի արժեքը ռեկորդային մակարդակի էր հասել՝ 27,7 դոլար:
Նշենք, որ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդի» կապիտալիզացիան կազմել էր 4,8 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով անգլիական թիմը աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների թվում կիսրում էր առաջին տեղը ամերիկյան ֆուտբոլի «Դալաս» ակումբի հետ: