1363 դիտում
08:58 08-07-2015
Հայաստանում ներքին առևտուրը աննախադեպ անկում է գրանցել. «Ժամանակ»
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33,2%-ով, գրում է «Ժամանակ» թերթը ու շարունակում.
«Ընդ որում՝ այս տարվա առաջին եռամսյակին այդ անկումը ավելի քիչ էր՝ 28,5%: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ անկումը աճել է ևս 4,7%-ով: Մինչդեռ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներն իրենց հարցազրույցներում հույս էին հայտնում, որ տարվա ընթացքում անկման տեմպերը կթուլանան: Շարունակում է ավելանալ նաև ներմուծման անկումը՝ հասնելով 38%-ի՝ առաջին եռամսյակի 30,5%-ի փոխարեն: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ ներմուծման նվազումը ավելացել է ևս 7,5%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունից բացի, խոշոր՝ 8,6% անկում է ունեցել նաև ներքին առևտրի շրջանառությունը: Իսկ տնտեսությունը ընդամենը 2,7% ակտիվություն է գրանցել»։
Նմանատիպ նյութեր
1916 դիտում
09:24 17-06-2016
ՀՀ տնտեսությունը անցած տարի ոչ թե աճ է գրանցել, այլ՝ 9,3 տոկոսի անկում. «Հայկական ժամանակ»
2358 դիտում
13:02 06-03-2015
Թուրքիայի ազգային արժույթը պատմական նոր անկում է գրանցել
1512 դիտում
11:39 28-04-2017
Աշխարհում մամուլի ազատությունը անկում է գրանցել. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»