67979 դիտում
16:38 21-11-2018
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ողբերգական ավտովթարը դարձել է վենդետայի պատճառ. Դդմաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Դդմաշեն գյուղի 8-րդ փողոցի 3-րդ փակուղու 5-րդ տան վրա և այնտեղ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ մի քանի ոստիկանության ծառայողներով։
Արդեն տեղում նույն տան բնակիչ՝ 57-ամյա Հակոբ Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ իր տան վրա են հարձակվել նույն գյուղի բնակիչներ՝ 59-ամյա Սամվել Հայրապետյանը և 29-ամյա Անդրանիկ Հայրապետյանը։, ովքեր կոտրել են տան ապակիները, վնասել են ներսի գույքը և ծեծի ենթարկել իրեն, որից հետո սպառնացել են, որ իրեն և ընտանիքի անդամներին կամ սպանելու են կամ վառելու են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. և Ա. Հայրապետյանները հայր ու որդի են, իսկ պատճառը կայանում է նրանում, որ վերջիններս իրենց տղայի ողբերգական ավտովթարի հետևանքով մահվան մեջ մեղադրում են Հ. Ստեփանյանի տղային։ Նրանք կասկածում են, որ իրենց տղան մահացել է Հ. Ստեփանյանի տղայի պատճառով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի ոստիկանները փորձել են կասկածյալներին հրավիրել Ոստիկանություն, սակայն նրանց նկատմամբ դիմադրություն են ցուցաբերել, անգամ հարձակվել ու վնասել են ոստիկանության ծառայողական ավտոմեքենան՝ մեքենայի վրա լցնելով նաև բենզին։
Արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել ու մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի որոշմամբ Հ. Ստեփանյանի տանը Սևանի ոստիկանության պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ հսկողություն է իրականացվում։
Դդմաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ավտովթարի հետևանքով մահացածն ու Հ. Ստեփանյանի տղան մանկության ընկերներ են եղել։ Մահացածի ծննդյան օրը մեքենայով փորձել են գնումներ կատարել, սակայն մահացածի Mercedes-ը խոտանվել է և կանչել է իր մանկության ընկերոջը, ով էլ ճոպանով մեքենան փորձել է քաշել։ Հասնելով ինչ-որ ճանապարհահատված՝ շրջադարձի ժամանակ ավտոմեքենան կողաշրջվել է, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ երբեմնի մանկության ընկերները կդառնան ոխերիմ թշնամի։ Նման դեպք օրեր առաջ էլ է եղել։ Մտածեցինք՝ կսպասեն, մինչև փորձաքննության պատասխանը կստանան, սակայն մահացածի հարազատները գյուղում ասում են, որ միևնույն է՝ իրենք չեն հավատում ոչ մի փորձաքննության, ու իրենք մինչև վրեժ չլուծեն, չեն հանգստանա։ Մենք ցավում ենք ողբերգական ավտովթարի համար, բայց նաև ուզում ենք՝ էդ անտեր փորձագետները օր առաջ փորձաքննության արդյունքները հրապարակեն, որ մարդիկ ի վերջո հասկանան, թե ինչն է եղել վթարի պատճառը»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր 2 հակառակ կողմերին է հանդիպել Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը, սակայն ինչ հայտարարի են եկել, դեռևս պարզ չէ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ Հ. Ստեփանյանն ու նրա որդին, ինչպես նաև ևս մեկ հոգի, ով հայտարարում էր, որ ինքը ևս երեկ տուժել է, ասում էին. «Եթե իրավապահները միջոցներ չձեռնարկեն, իսկ փորձագետներն էլ չարագացնեն ավտովթարի եզրակացության հրապարակումը, ապա ստիպված հանցագործ ենք դառնալու։ Եթե դարձյալ հարձակվեն մեր տան վրա, դիմելու ենք ինքնապաշտպանության, իսկ ինքնապաշտպանության մեջ մտնում է նաև դանակով խփելը։ Եթե մեզ խփելու են, չենք թողնի՝ բանը հասնի դրան. մենք կխփենք»։
Հայրն էլ ասում էր. «Ողբերգական դեպքն իմանալուց հետո վերադարձել եմ գյուղ ու անկեղծ ցավ ապրելով՝ ցանկացել եմ ցավակցություններս հայտնել, սակայն նրանք անդրդվելի են։ Նրանք միայն մի բան են ասում, որ պետք է մեր ընտանիքը վերացնեն, մեր տուն ու տեղը վառեն»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/24/1103712/?fbclid=IwAR0fTwCJgbh3Hq7NWjf4Nu4R2qkzOOMrJTkQXuI-I5Z3woH7VV9yWSoLRlw]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Սևակ Հայրապետյանը Սևան քաղաքից դեպի Ծաղկունք գյուղ տանող ճանապարհին՝ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 OS 250 ավտոմեքենայով, դեռևս անհայտ պատճառներով, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վարորդը, ում ավտոմեքենայի տակից դուրս էին բերել քաղաքացիները տեղում մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: /
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
42995 դիտում
12:38 09-06-2018
Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)