211652_close_icon
views-count1430 դիտում article-date 14:40 21-11-2018

Յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ կարող է գնալ մարզ և հանդիպել ժողովրդի հետ. Լենա Նազարյանը` քարոզչությունը ժամանակից շուտ սկսելու մեղադրանքների մասին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմամբ վարչական ռեսուրսի ոչ մի չարաշահում չի եղել: Յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ կարող է գնալ մարզ և հանդիպում ունենալ քաղաքացիների հետ: «[url=https://www.armenpress.am/arm/news/955291.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Նազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով, մասնավորապես, ՀՀԿ-ի դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ քարոզչություն է անում: «Վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Գեղարքունիքի մարզում ավագ դպրոցի բացմանը, նաև հնարավորություն է ունեցել հանդիպել մարզի բնակիչների հետ: Ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ: Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Այն, ինչ կարող է անել Փաշինյանը` շփվել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաև Հանրապետական կուսակցության թեկնածուները, ոչ ոք նրանց չի խանգարում այցելել Գեղարքունիք և այլ մարզ և հանրահավաքի միջոցով շփվել մարդկանց հետ: Այլ բան է, որ, կարծում եմ, դա նրանց մոտ չի ստացվի»,-ասաց Նազարյանը: Նա նկատեց, որ վարչական ռեսուրսի չարաշահում չի եղել, նման չարաշահման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, սակայն մյուս թեկնածուն չի կարող: «Ասացեք, խնդրեմ, թե ո՞ ր թեկնածուն չի կարող գնալ մարզ և հանդիպում ունենալ քաղաքացիների հետ»,-եզրափակեց խմբակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր