211652_close_icon
views-count33543 դիտում article-date 10:56 21-11-2018

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը երկաթե արգելապատնեշի վրայով անցնելով՝ վրաերթի է ենթարկվել և մահացել. պատճառներից մեկն էլ արտաքին լուսավորության բացակայությունն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Volkswagen Caddy մակնիշի 535 AF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա Ֆայզո Խուդոյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մուրադյանն աշխատում է «Մոբայլ Սենթր» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների վրայով, իսկ ճանապարհին էլ միացված չեն եղել արտաքին լուսավորության լույսերը, անգամ բժիշկները, իսկ հետո արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանները աշխատանքները կատարել են մութ ժամանակ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր