Հյուսիսային Կորեան 10 պահակակետ է պայթեցրել ապառազմականացված գոտում
Նոյեմբերի 20-ին Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված 10 ամրակետ է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:
Այդ մասին հայտնել Է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Tass-ը։
«Հյուսիսային կողմը 10 պահակակետ է պայթեցրել նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին: Եվս 1 կետ պահպանվել է զբոսաշրջության նպատակներով»,-ասված է հարավկորեական իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել էին 11-ական պահակակետ ոչնչացնել ապառազմականացված գոտու արևմտյան մասում գտնվող Փանմունջոմ բնակավայրի շրջանում։