Թրամփը պատրաստ է ապառազմականացված գոտում սեղմել Կիմ Չեն Ընի ձեռքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին հրավիրել է հանդիպելու Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող գոտում: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.bbc.com/russian/news-48809096]BBC[/url]-ն:
Թրամփը դա անվանել է ինքնաբուխ ժեստ: Նա Թվիթերում գրել է, որ կարող է սեղմել Կիմ Չեն Ընի ձեռքը և ասել՝ «ողջույն»։
Թրամփի՝ Հարավային Կորեա այցը նախատեսված է G-20 գագաթաժողովից անմիջապես հետո։
Հյուսիսային Կորեան դա անվանել է շատ հետաքրքիր առաջարկ: