3588 դիտում
16:07 22-11-2018
Հյուսիսային և Հարավային Կորեաների զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում
Հյուսիսային և Հարավային Կորեայի զինվորականները նոյեմբերի 22-ին միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնլ է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Tass-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեուլը և Փհենյանը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնեն 12 մետր առավելագույն լայնությամբ գրունտային ճանապարհն ապառազմականացված գոտում:
«Դա պատմական նշանակություն ունի, քանի որ ուղու բացումը, որը Հյուսիսն ու Հարավը միացնում է այն շրջանում, որտեղ տեղի են ունեցել ամենակատաղի մարտական գործողությունները, թույլ կտա արդյունավետորեն առաջ տանել աճյունների որոնման համատեղ աշխատանքը՝ երբեմնի պատերազմի սպիները հարթելու համար»,- նշված է Հրվ. Կորեայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նախագիծը ռազմական համաձայնագրի մի մասն Է, որը 2 երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները Փհենյանում հանդիպեցին 2018 թվականի սեպտեմբերին կայացած գագաթնաժողովում։
Նմանատիպ նյութեր
4114 դիտում
13:47 27-10-2017
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելել է Հյս. և Հրվ. Կորեաների միջև ընկած ապառազմականացված գոտի
3728 դիտում
16:59 20-11-2018
Հյուսիսային Կորեան 10 պահակակետ է պայթեցրել ապառազմականացված գոտում
1269 դիտում
11:48 12-02-2014
Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև բանակցությունները սկսվել են
Այս բաժնից
1048 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
910 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1327 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է