4160 դիտում
21:45 10-06-2015
Կաշառք՝ ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար. տեսանյութ
Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին, որը հանդիսանում է պաշտոնատար անձ: Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով:
Բացի այս, Ստեփան Միսակյանը ևս մեկ քաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փորձաքննությունն արագ կազմակերպելու համար, դարձյալ միջնորդավորված, ստանալու 20 հազար դրամ կաշառք:
Միայն պատկերացնել կարելի է, թե օրական քանի մարդ է դիմում փորձագիտական եզրակացություն ստանալու համար:
Ստեփան Միսակյանը ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
[i]
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3322 դիտում
18:16 24-02-2020
Հարգելի՛ վարորդներ, խոչընդոտներ մի ստեղծեք աղբատար մեքենաների աշխատանքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2923 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ