211652_close_icon

Ուկրաինական Սումիում հայկական խաչքար է տեղադրվել

views-count3057 դիտում article-date 23:32 19-11-2018
Նոյեմբերի 18-ին Ուկրաինական Սումիի «Բարեկամություն» հրապարակում տեղի ունեցավ հայկական խաչքարի պաշտոնական բացումը: Ինչպես հայտնում է [url=http://ua-report.info/news/sowmiowm_owkraina_haykakan_xachqar_e_teghadrvel/2018-11-19-2092#]AnalitikaUA.net[/url]-ը հուշարձան-խաչքարը օծեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Սումիի տարածաշրջանի «Արցախ» հայ մշակութային կենտրոնի ղեկավար Գևորգ Բեգլարյանը, Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետ Վլադիմիր Բիկովը, Տարածաշրջանային խորհրդի պատգամավորներ, Սումերի հայ համայնքի ակտիվիստներ։ Խաչքարի բարձրությունը երեք մետր է, այն կերտված է հայկական տուֆից։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երեք տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր