1041 դիտում
13:19 28-04-2014
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երևանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին:
Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են նաև հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաև՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին:
Հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են, որ այս միջոցառումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության: Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հրաշալի նվերի համար. «Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, և ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ արժեք է»,- նշել է Ֆիլիպ Պեմեզեկը:
Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջև մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2606 դիտում
21:27 12-10-2017
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի պատվիրակության հետ
1054 դիտում
23:22 29-04-2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում
1390 դիտում
18:13 13-11-2015
Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Այս բաժնից
1207 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
901 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1933 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ