Սեւերոդոնեցկում (Լուգանսկի շրջան) տեղադրվել եւ օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի եւ հայ ժողովուրդների անմեղ զոհերին, հայտնել է AnalitikaUA.net-ը։
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, ինչպես նաեւ հյուրեր հայկական համայնքներից։
«Այսօր եւ այժմ նշանակալից իրադարձություն է երկու ազգերի, հենց ինձ եւ ձեզ համար. մեր ժողովուրդներն ունեն հազարամյա պատմություն, բայց մենք ինքներս ենք գրում ժամանակակից պատմությունը, միասին, այստեղ՝ Լուգանսկի մարզում, Ուկրաինայի համար ամենադժվար պահին, երբ պատերազմ է ընթանում: Ձեր խոսքերը մեր բարեկամության, հայերի եւ ուկրաինացիների մասին մեզ համար շատ կարեւոր են։ Բոլորը գիտեն, որ հեշտ է ընկերանալ, երբ խնդիրներ չկան, սակայն Լուգանսկի շրջանի եւ ամբողջ երկրի համար այդքան դժվար ժամանակներում հասկանում ենք, թե ինչ են նշանակում ձեր խոսքերը եւ օգնության մեկնած ձեռքը: Եվ մենք հասկանում ենք նման ընկերության իրական արժեքը, անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ դրա համար: Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն միասին մենք կգրենք նոր պատմություն, որը չեն ցանկանա փոխել, այլ միայն հպարտանալ ընդհանուր ձեռքբերումներով եւ հաղթանակներով»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Հնագույն ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։