Պայթյուն Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ, վիրավորվել է Մարկ Բարտրան. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ Դորտմունդում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ներկայումս խաղացողները անվտանգ վայր են տեղափոխվել:
Տուժել է մեկ մարդ` «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում` «Մոնակոյի» հետ առաջին խաղից առաջ: Մեծ է հավանականությունը, որ խաղը կհետաձգվի:
***
Հայտնի դարձավ, որ անվտանգության նկատառումներից ելնելով, հանդիպումը հետաձգվել է: Այն կկայանա ապրիլի 12-ին:
Հայտնի դարձավ նաև, որ Բարտրան թեթեւ վնասվածքներ է ստացել: