Արսեն Վենգեր. Ես երկար եմ պայքարել իմ բաճկոնների ճարմանդների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է իր բաճկոնի ճարմանդի հետ կապված խնդիրների մասին, որոնց նա մշտապես բախվում էր Անգլիայում:
«Բաճկոնները բավական երկար էին, և երբեմն ճարմանդը չէր գործում: Ես շատ էի պայքարում դրա հետ:
Ես գիտակցում էի, որ մեծ ուշադրության տակ էի գտնվում, երբ շղթան փակում էի», ասել է Վենգերը: