Վրաստանի նախագահի արծաթե ճարմանդների վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին
Թբիլիսիում նախօրեին անցկացվել է բարեգործական աճուրդ, որից ստացված հասույթը փոխանցվելու է ջրհեղեղից տուժածներին, հաղորդում է GeorgiaOnline-ը:
Աճուրդի հանված իրերից են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին պատկանող արծաթե ճարմանդները, որոնց մեկնարկային գին էր սահմանված $100-ը, սակայն սակարկումների ընթացքում գինը բարձրացավ և վերջնական արդյունքում ճարմանդները վաճառվեցին $4000-ով:
Դրանք գնել է գործարար Նազի Ալասանիան, ով մտադիր է նվիրել իր թոռանը: