«Մաշան և արջը» մուլտսերիալը ռեկորդ է սահմանել. տեսանյութ
«Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն սերիալի «Маша+каша» սերիան You Tube-ում 1 միլիարդից ավելի դիտում է արձանագրել և այդպիսով համացանցում ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ «Анимаккорд» ստուդիայի ներկայացուցչի` «Մաշան և արջը» մուլտսերիալը ռուսերեն լեզվով առաջին մուլտֆիլմն է, որը նման ռեկորդային քանակի դիտումներ է ունեցել:
Նշենք, որ միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, շատերի կողմից սիրված և հայտնի մուլտսերիալը ցուցադրության համար վաճառվել է աշխարհի բոլոր մայրցամաքներում: