2582 դիտում
16:08 17-11-2018
Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ագրարային ոլորտի կրթությունը հասանելի դարձնել նաև քոլեջներում
Երիտասարդ ֆերմերներին Հայաստանում խրախուսելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը ներդնելու է տարբեր գործիքակազմեր: Ագրարային ոլորտի կրթությունը հասանելի է դառնալու շատ քոլեջներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Մեր խնդիրներից է երիտասարդ մասնագետների, փորձառու ֆերմերների բացակայությունը կամ շատ քիչ քանակը: Մենք պետք է խրախուսենք երիտասարդ ֆերմերներին: Երիտասարդ, կրթված ֆերմերները մեր ապագան են: Մենք տարբեր գործիքակազմ ենք ներդնելու դրա համար: Շատ ակտիվորեն համագործակցում են ագրարային ոլորտի կրթություն մատուցող տարբեր կառույցների հետ: Բացի այդ ներդնելու ենք միջին մասնագիտական հաստատությունների՝ քոլեջների գաղափարը: Հաճախ անհրաժեշտություն չկա ունենալ բարձրագույն կրթություն, կարելի է քոլեջների, ինտերակտիվ կրթություն ստանալու միջոցով լուրջ հաջողություններ գրանցել»,-ասաց Գևորգյանը:
Նախարարությունն ակտիվացնում է նաև խորհրդատվական համակարգը: Ֆերմերներին հասկանալի լեզվով փորձելու են հասցնել պետության ազդակները:
Նախարարի պաշտոնակատարը նկատեց նաև, որ առանց նորարարական տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ 21-րդ դարին համահունչ գյուղատնտեսություն: Եվ նախարարության վարած քաղաքականության փիլիսոփայությունն ամբողջությամբ ուղղված է դրան: «Եթե ֆերմերը ցանկություն ունի կիրառել նոր տեխնոլոգիաներ, ձեռք բերել նոր գյուղտեխնիկա, ապա պետությունն այդ ներդրումը կսուբսիդավորի այս կամ այն չափով»,-եզրափակեց Գևորգյանը
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1075 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
781 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան