3537 դիտում
12:44 30-08-2017
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման աշխատանքները
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման և զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը և նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ այն միտված է ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը, որը նախատեսվում է իրականացնել պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ:
Մասնավորապես, իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որով կկատարվի տիեզերական պատկերների վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա տվյալների հավաքագրում, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի վնասները գնահատել առավել օպերատիվ և ճշգրիտ:
Հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:
Պատվիրակության ղեկավար Կլեմեն Գելհարն իր հերթին ընդգծել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման ու հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
14:16 23-07-2024
Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
2501 դիտում
16:08 17-11-2018
Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ագրարային ոլորտի կրթությունը հասանելի դարձնել նաև քոլեջներում
Այս բաժնից
1270 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4732 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած