10476 դիտում
23:53 13-11-2018
Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
-[b]Առաջին հերթին, եկեք անդրադառնանք Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգին: Տեղյակ ենք, որ սա սիրված երգչուհու առաջին այցը չէ Հայաստան: Ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը:[/b]
-Եթե խոսում ենք Մարիամի և նոյեմբերի 29-ի համերգի մասին, ապա ես առաջին հերթին պետք է ասեմ, որ միշտ իմացել եմ ու ասել եմ Մարիամին այն մասին, որ նա ունի մեծ երկացանկ ներկայացնելու հնարավորություն: Նա հիանալի կատարում է սովետական էստրադային երգերն ու լիրիկական, դրամատիկ ստեղծագործությունները, բալլադները:
Կատարում է դրանք ուրույն, իրեն բնորոշ ձևով: Բայց նա շարունակում էր նվաճել ջազային կատարողական արվեստի բարձունքները: Այդ ժամանակ երգչուհու ստեղծագործական կյանքում հայտնվեցին այնպիսի վոկալ ու հեռուստատեսային նախագծեր, ինչպիսիք են «Голос»-ը, «Три аккорда»-ն և այլք: Երգչուհու կյանքը թելադրեց, որ նա պետք է ներկայացնի վառ և նոր երկացանկային ներկապնակ, որը դարձավ «Երջանկության 100 ժամ» ծրագրի հիմք:
Ծրագրի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի Միությունների տանը: Ես մշտապես ցանկացել եմ, որ Երևանում ունկնդրեն հենց այդպիսի Մերաբովայի: Կարծում եմ, որ ջազ երաժշտության և Մերաբովայի երկրպագուներն անտարբեր չեն մնա և կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի:
[b]
-Որքա՞ն ժամանակ է՝ ճանաչում եք Մարիամին և ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:[/b]
-Մեր ծանոթությունն, ընկերությունն ու համագործակցությունը սկսվեցին 1995-ին: Արդեն 23 տարի ճանաչում ենք իրար: Մեր ընկերությունը հսկայական պատմություն ունի է, լի լիարժեք փոխըմբռնումով: Ուրախ եմ, որ ես և իմ ընկերները կազմակերպում ենք նրա համերգները մեր հայրենիքում:
-[b]Տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերի միջոցառումներ եք կազմակերպում տարբեր երկրներում: Հե՞շտ է արդյոք աշխատել Հայաստանում: Եվ արդյոք Ձեզ դո՞ւր է գալիս այստեղ աշխատելը: [/b]
-Միանշանակ պատասխան չունեմ: Նախագծերն ավարտվում են և տարիներ շարունակ մնում են միայն հաճելի զգացողությունները: Պետք է ասեմ, որ Երևանում ամեն ինչ ուրույն կերպ է: Դժվարություններ կան ամենուր: Երևանում դրանք սպեցիֆիկ են, քանի որ, օրինակ, Հայաստանում չկան համերգային ռեժիսորներ:
[b]-Որքա՞ն համերգային ծրագրեր եք հասցրել իրականացնել Ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Դրանցից քանի՞սն եք իրականացրել Հայաստանում: [/b]
-Իհարկե, չեմ հաշվել, բայց երևի մոտ 300: Հայաստանում այդքան էլ շատ չեն եղել հանդիսատեսի համար նախատեսված բաց ծրագրերը: Բաց նախագծերից կարող եմ առանձնացնել 2013-ի Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնը, 2015-ի Մերաբովայի համերգային շրջագայությունը, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը: Մասնակցել եմ նաև Նարգիզի համերգի և «Սառույցի արքաները. Fashion on ice» նախագծի իրականացման աշխատանքներին:
[b]-Ի դեպ, Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնի մասին: Նպատակ կա՞ այն ևս մեկ անգամ անցկացնել: [/b]
-Փառատոնի գաղափարն ու ձևաչափը շատ հաջողված և խոստումնալից էին: Բայց մոտակա ժամանակներս այն իրականացնելու նպատակ չկա: Կարծում եմ, որ Երևանում բազում միջոցառումներ են անցկացվում, և հանդիսատեսը չի աղքատանա, եթե այն չկրկնենք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
17871 դիտում
21:40 19-12-2016
Հաղորդավար-երգիչ Արայիկ Համբարձումյանը՝ իրեն մատուցվող անակնկալների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am