211652_close_icon
views-count46124 դիտում article-date 16:25 20-05-2017

Հաղորդավարուհի Արփի Մայիլյանը՝ իր ծննդյան անակնկալների, երազանքների և անձնական կյանքի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am

«Արմ Նյուզ» հեռուստաընկերության «Առաջին ծրագիր» հաղորդաշարի հաղորդավարուհի Արփի Մայիլյանը մայիսի 5-ին նշեց իր ծննդյան տարեդարձը: Թե ինչպես է անցել հաղորդավարուհու ծննդյան օրը, արդեն տեղյակ է EXCLUSIVE.am-ը: Արփին մեզ հետ զրույցում խոսեց նաև երազանքների, ցանկությունների և մի փոքր էլ անձնական կյանքի մասին: [b]-Արփի, օրեր առաջ նշում էիք Ձեր ծննդյան տարեդարձը, կխնդրեմ՝ ասեք՝ ի՞նչ անակնկալներ եք ունեցել և ում կողմից: [/b] -Այո, մայիսի 5-ին դարձա 20 տարեկան և սա, թերևս, այն տարիքն էր, որին երկար ժամանակ սպասում էի: Տարեդարձս ամեն տարի տարբերվում է նախորդից և այս տարի էլ այն եզակի էր թե՛ իր անակնկալներով, թե՛ խնջույքի ոճով: Անակնկալներս և շնորհավորանքներս շատ և անսպասելի էին: Առաջին անակնկալս, այնուամենայնիվ, ամենասպասվածն էր՝ գիշերվա ժամը 12:00-ին։ Անակնալներս շարունակվել են հարազատներիս, ընկերներիս, գործընկերներիս կողմից անգամ ծննդյանս օրվա հաջորդ մի քանի օրերի ընթացքում: [b]-Երեկոն ո՞ւմ հետ եք անցկացրել: [/b] -Ինչպես շատերը, այնպես էլ ես նախընտրում եմ ծննդյան ուրախ օրը անցկացնել մտերիմ մարդկանց հետ՝ ջերմ և սիրով լի մթնոլորտում: Այդ օրը ներկա էին հարազատներս, ընկերներս և գործընկերներս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հենց միայն իրենց ներկայությամբ օրս հեքիաթ դարձրին: Դե, իսկ միջավայրը EL SKY BAR-ում շատ հաճելի և ջերմ էր: [b]-Մի փոքր խոսենք երազանքների և ցանկությունների մասին: [/b] -Երազանքներս և ցանկություններս տարօրինակ կամ անհասանելի չեն: Եվ հաճախ չեմ խոսում դրանց մասին: Սիրում եմ լռել և գործել: Բոլոր ցանկություններս կարող եմ խտացնել մեկ բառի մեջ՝ խաղաղություն: Ուզում եմ, որ այդ բառն իր բոլոր իմաստներով, բոլոր տեսակներով ու ճյուղերով տարածվի մոլորակի բոլոր մարդկանց վրա: Դե, իսկ երազանքներս շատ-շատ են, որոնք դանդաղ, բայց հստակ քայլերով վերածում եմ նպատակների, իսկ ապա՝ գործողությունների: Երազանքներիցս մեկը շատ պարզ է. երջանիկ լինել և կարողանալ երջանկացնել մարդկանց: [b]-«Արմ Նյուզ»-ի առավոտյան գեղեցկուհին ինչպե՞ս հայտնվեց «Առաջին ծրագրում»: [/b] -Մինչ այս ոլորտ մուտք գործելը, կարևոր եմ համարել որոշակիորեն պատրաստված լինել. հաճախել եմ հեռուստալրագրողական կուրսերի, իսկ ապա էլ ավելի շատ գիտելիքներ և հմտություններ ձեռք եմ բերել Արմինե Նալբանդյանի մոտ անհատական կուրս անցնելուց հետո: Մարդ, ով բացի կայուն գիտելիքներ տալուց, նախ և առաջ հոգեբանորեն է քեզ պատրաստում կյանքի մի նոր փուլի, որը կոչվում է հեռուստատեսային աշխարհ: Առաջին լուրջ քայլը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Աստեղային ժամ» իրապատում հաղորդման սցենարիստ, խմբագրի աշխատանքն էր: Ինձ վստահվեց այդ հետաքրքիր աշխատանքը։ Այդ նախագծին զուգահեռ Առաջին Ծրագրի համար մի քանի էջեր վարեցի, իսկ ամռանը առաջարկ եղավ բեմականացված համերգային ծրագիր վարելու, որի նաև սցենարային մասի հեղինակները ես և իմ գործընկեր, պրոդյուսեր Գրիգոր Հովհաննիսյանն էինք, մարդ, ով, իմ առաջին քայլերից ի վեր կողքիս է։ Այս աշխատանքները հեռուստատեսային ոլորտում մեծ փորձ տվեցին ինձ: Իսկ ահա 2016 թվականի դեկետեմբեր ամսից սկսեցի վարել «Առաջին ծրագիրը»: [b]- Եթե դեմ չեք, մի փոքր անցում կատարենք անձնական կյանք: Կխնդրեմ՝ ասեք, որ փուլում է այն այսօր գտնվում: [/b] - Դեմ եմ: Կարծում եմ՝ այդքան հանրային, այդքան բաց և պարզ լինելով հեռուստադիտողի, հանրության հետ՝ մարդը կենսական և հոգևոր անհրաժեշտություն ունի իր կյանքի մի որևէ մասը միայն իրենը համարելու համար: Սա չի նշանակում, որ կա որևէ բան, որը այս ոլորտի մարդիկ փորձում են թաքցնել, սա նշանակում է, որ մենք էլ իրավունք ունենք մերն ունենալու: Հարցին միայն կարող եմ պատասխանել հետևյալը. հիմա ժամանակս միայն ուսմանն ու աշխատանքին եմ նվիրել: Իսկ անձնական կյանքի երջանկության մասին ապագայում մի օր ավելի բովանդակալից կզրուցենք: Զրուցակիցս հարցազրույցի վերջում հավելեց հետևյալը. «Տեսեք աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա, և սիրեք սիրելու արվեստը»: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Արփի Մայիլյանի անձնական արխիվից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր