211652_close_icon
views-count17616 դիտում article-date 21:40 19-12-2016

Հաղորդավար-երգիչ Արայիկ Համբարձումյանը՝ իրեն մատուցվող անակնկալների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բեմի, հայտնի մարդիկ հաճախակի են անակնկալներ, նվերներ ստանում երկրպագուների, հանդիսատեսի կողմից: Դա նշանակում է, որ նրանք ունեն իրենց հավատարիմ լսարանը, ովքեր հետևում ու գնահատում են նրանց աշխատանքները: Հաղորդավար-երգիչ Արայիկ համբարձումյանին, վերջերս հաճախակի են անակնկալներ մատուցում: Երգիչն ընդամենը օրեր առաջ նախածննդյան նվեր է ստացել. ռուս հայտնի լուսանկարչի կողմից ֆոտոսեսիայի առաջարկ: Ռուս լուսանկարչուհին՝ Եկատերինա Օսիպովան, տեսնելով Արայիկ Համբարձումյանի կերպարը, ցանկություն է հայտնել, ֆոտոսեսիա անել, ինչին սիրով համաձայնել է երգիչը, սակայն կարճ ժամանակի պատճառով ֆոտոսեսիան թեմատիկ բնույթ չի կրել: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Արայիկ Համբարձումյանը մենահամերգով ներկայացավ Եգիպտոսում: Համերգի մանրամասների և անակնկալ ֆոտոսեսիայի մասին մանրամասները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արայիկ Համբարձումյանը. «Արտերկրում իմ գործերով զբաղվող պրոդյուսեր ունեմ, ով դեռ չի ցանկանում խոսել իր մասին և գերադասում է ստվերում մնալ: Պետք է նշեմ, որ նրա շնորհիվ բազամթիվ հաճելի անակնկալներ եմ ստացել, այդ թվում՝ Եգիպտոսում իմ մենահամերգը: Մենահամերգը կայացել է 2 ակումբում, որտեղ նաև շատ լուրջ մարդիկ են ելույթ ունեցել: Ինձ համար շատ հաճելի էր և մեծ պատիվ՝ ներկայանալ նման խստապահանջ հանդիսատեսի առաջ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին»: Առաջիկայում հաղորդավարը նոր հեռուստածրագրեր է պատրաստվում ներկայացնել իր հանդիսատեսին, ինչպես նաև խոստանում է մենահամերգով հանդես գալ: Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Արայիկ Համբարձումյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Նյութը՝ Կարինե Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր