211652_close_icon
views-count1116 դիտում article-date 22:56 13-11-2018

ԵՊՀ Սոցոլոգիայի ֆակուլտետը նշել է հիմնադրման 14-ամյակը երիտասարդական գիտաժողովով

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին: Գիտաժողովի մեկնարկը հայտարարեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Հարությունյանը՝ շնորհավորելով ֆակուլտետի 14-ամյակն ու հույս հայտնելով, որ գիտաժողովը դառնալու է մասնագիտական քննարկման ու համագործակցության հարթակ երիտասարդ հետազոտողների համար: Նա նշեց, որ գիտաժողովը երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տալիս ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները, զարգացնելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները: Շուշաննա Հարությունյանը նշեց նաև, որ այս տարի գրանցվել է 32 զեկուցող: Այս տարի նախատեսվում են մի շարք մրցանակներ ամբիոնների և Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի կողմից, ինչպես նաև սահմանվում է ֆակուլտետի մրցանակ, որին արժանանալու է մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված զեկուցողը: Ներկաներին ողջունեց և արգասաբեր աշխատանք մաղթեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը՝ նշելով, որ որոշվել է ֆակուլտետի 14-ամյակը ավելի համեստ նշել՝ նախապատրաստվելով հաջորդ տարի ԵՊՀ 100-ամյակի շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը նշելուն: Գիտաժողովին զեկուցումներ ներկայացրին ուսանողներ ԵՊՀ-ից, ՎՊՀ-ից, ԿՈՒ Լյովեն համալսարանից, Բելգիայից: Ներկաների թվում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ասպիրանտներ, սոցիոլոգիայով հետաքրքրված երիտասարդներ: Գիտաժողովի հիմնական ուղղություններն են սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հասարակայնության հետ կապերը, մարդկային ռեսուրսների կառավարումը: Ֆակուլտետի մրցանակին արժանացած զեկուցողի անունը հայտարարվելու է վաղը:

Նմանատիպ նյութեր