211652_close_icon
views-count6489 դիտում article-date 21:26 11-11-2018

Վիգեն Սարգսյան. Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու, Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում. Tert.am

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/11/1109847/]մամուլի ասուլիսին[/url] ասաց, որ ՀՀԿ ցուցակը կազմված է լինելու ինչպես իրենց կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: «Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է լինելու ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,- ասաց նա և նշեց, որ միաձայն որոշում կայացվեց այդ սկզբունքները հաստատել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ նիստի կեսից բարկացած դուրս գալու հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ այսօր զրուցել է: «Շատ լավ տրամադրության մեջ է եղել, չգիտեմ՝ ում է տեսել ճանապարհին, որ դժգոհել է»,-ասաց նա: «Որովհետև մենք բոլոր ֆիլտրերով դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր անվտանգության առաջ կանգնում են՝ սկսած Արցախի հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն»: Նա նկատեց, որ 2017 թվականի ընտրությունները վերջին քսան տարում եղել են այն ընտրությունները, որը որևէ քաղաքական ուժի կողմից չեն բողոքարկվել: «Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու»,- ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում և այլ մանրամասներ ցուցակից չներկայացրեց` հավելելով. «Հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»: Նար հավելեց, որ ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/vigen-sargsyan/2841666]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր