211652_close_icon

Արամ Սարգսյան. Փաշինյանն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր. Tert.am

views-count10171 դիտում article-date 22:35 25-11-2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր խոստումները կատարել է՝ պայքարում է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ և այլն, նշեց, որ մեր երկրի համար մեկ խնդիրը, բոլոր հարցումների համաձայն, աշխատատեղերի ստեղծումն է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/aram-sargsyan/2854442]Tert.am[/url]-ը: «Մենք պիտի լուծենք աշխատատեղերի խնդիրը մեզանով»,-ասաց նա: Դիտարկմանը, թե համեստությունը քաղաքական դաշտում լավ բան չէ, Արամ Սարգսյանն արձագանքեց, որ ՔՊ-ի արած գործընթացները նրանց որևէ օգուտ չտվեցին: «Անկախ նրանից, թե դա օրենքով է, թե չէ, Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին իշխանություններն անեին, մեղադրելու էր նրանց. եթե մարդն առաջին օրը գնում է Գեղարքունիքի մարզ, հետո Արագածոտնի մարզ, հետո գալիս է, քարոզարշավ է անում, դա քարոզչություն է, դա քարոզչություն սկսել է ժամանակից շուտ: Ունե՞ր դրա կարիքը ՔՊ-ն, իհարկե, ոչ, նրան դա բացարձակ պետք չէր, ու համեստություն ասվածն այստեղ է: Նախորդ իշխանությունն իրեն մեծամիտ էր պահում»,- ասաց «Մենք» դաշինքի առաջնորդը: Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն ունի, գիտի, որ մոտ 70% հավաքելու են. «Հիմա այս երթն արեց, 90% է վերցնելու, ինչի՞ն էր պետք, այ սա է համեստությունը: Ինքն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր, իր համար մեկ խնդիրը պիտի լիներ մաքսիմալ արդար ընտրությունների պաշտպանումը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/aram-sargsyan/2854442]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր