5256 դիտում
20:20 11-11-2018
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Tert.am. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/republicans/2841641]Tert.am[/url]-ը:
Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որը ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ուենցած գործընթացներին»,- ասաց նա և նշեց, որ այս խորհրդի նիստին պետք է կատարեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:
Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդադին և արևելյան երկրներում քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:
«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի»:
Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
10:18 17-11-2016
ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
3062 դիտում
18:25 09-12-2016
Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Զուրաբյան
Այս բաժնից
526 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
385 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
424 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը