ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չեն լինի. Շարմազանով
                        ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չեն լինի: 
Կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կ. Կարապետյանի՝ ցուցակում տեղ չգտնելու պատճառը ՀՀ-ում բնակության և գրանցման խնդիրն է:
Իսկ թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն էլ չի գլխավորելու ցուցակը՝ Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցության նախագահն է այդպես  որոշել, ԳՄ-ն քննարկել է և այդպես ենք նպատակահարմար գտել, նախագահի գլխավորությամբ»:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ կուսակցական ցուցակը բավական մրցունակ է, այնտեղ կան և մտավորականներ և գործող պատգամավորներ և քաղաքագետներ: 
Շարմազանովը նշեց, որ ցուցակի առաջին հնգյակը փոփոխության չի ենթարկվելու,
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

