39601 դիտում
23:25 10-11-2018
Կայացավ քիքբոքսինգի միջազգային խոշոր մրցաշար՝ նվիրված Երևանի 2800-ամյակին. չեմպիոնների թվում էր նաև քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան և «Արսենալ» մարզական ասոցիացիան՝ եդերացիայի բարձր հովանու ներքո կազմակերպեցին Երևանի 2800-ամյակին նվիրված քիքբոքսինգի մրցաշար:
Մրցաշարը տեղի ունեցավ Երևանի «Դինամո» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 200 մարզիկ, այդ թվում՝ Երևանից, Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:
Առաջին անգամ մրցաշարում պրոֆեսիոնալ մենամարտեր տեղի ունեցան, որոնց արդյունքներով մարզիկները Քիքբոքսինգի միջազգային պրոֆեսիոնալ լիգայի կողմից պարգևատրվեցին տիտղոսներով:
Առաջնությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարարը, վարչական շրջանների ղեկավարներ:
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Արիստակես Մարկոսյանը:
Վերջում մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: Պարգևատրումը կատարեց ֆեդերացիայի նախագահ Գ. Հայրապետյանը:
Նշենք, որ արցախյան քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Լյով Ավագյանը Պրոֆ-ֆուլ ոճում գրավեց 1-ին տեղը և դարձավ չեմպիոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 309+
309+
Նմանատիպ նյութեր
435869 դիտում
09:24 24-04-2018
Սպանություն Էջմիածնում. սպանվել է Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցը. ԼՐԱՑՎԱԾ