3856 դիտում
13:44 08-11-2018
Նա երբեք չի փոխվի. Մոուրինյոն «տեղը դրեց» իտալական երկրպագուներին. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի գլխավոր զարդը դարձավ Տուրինում «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայությունը, որն ավարտվեց մանկունյանցիների սենսացիոն [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109600/]հաղթանակով[/url]՝ 2:1:
Իսկ ահա կոնկրետ այս խաղի հերոսներից մեկը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Խաղի եզրափակիչ սուլիչից հետո վերջինս հանդերձարան գնալու փոխարեն խաղադաշտ մտավ ու՝ այսպես ասած, «տեղը դրեց» «Յուվեի» երկրպագուներին, ձեռքը ականջին դնելով և դեմքի համապատասխան արտահայտություն անելով: Սա Մոուրինյոն է, միայն նա կարող է այսպես անել, մրցակցի դաշտում այսպես «շշել»:
Ճիշտ է, Մոուրինյոյի վարքագիծը դուր չեկավ Լեոնարդո Բոնուչիին, որը մոտեցավ Մոուրինյոյին՝ պարզաբանում պահանջելու: Պորտուգալացին նրան բանի տեղ չդրեց, շարունակեց իր դերը, մի փոքր խառնշփոթ եղավ, և մարզադաշտի աշխատակիցների միջամտությունից հետո Մոուրինյոն հեռացավ:
Խաղից հետո Մոուրինյոն այսպես բացատրեց իր վարքագիծը. «90 րոպե շարունակ ինձ վիրավորում էին: Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, այլ պարզապես հասկացնել էի տալիս, որ ցանկանում երկպագուների ձայնը ավելի բարձր լսել: Միգուցե, ես չպետք է դա անեի, սակայն նրանք վիրավորում էին իմ ընտանիքը, և ես այդպես արձագանքեցի»:
Ի դեպ, նմանատիպ մեկ այլ դրվագ էլ է եղել Մոուրինյոյի մասնակցությամբ: ՉԼ-ի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ «Կամպ Նոույում» տարած պատմական հաղթանակից հետո Ժոզեն հաղթական շրջան կատարեց մարզադաշտում, որից հետո նրա վրա հարձակվեց «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, և բանը քիչ էր մնում հասներ ծեծկռտուքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3524 դիտում
20:59 22-10-2015
Եվրոպայի լիգա. Օբամեյանգը «տեղը դրեց» «Գաբալային». տեսանյութ
5432 դիտում
19:18 29-01-2020
Լարիսա Մինասյանը Նիկոլի պորտը տեղը դրեց
3090 դիտում
16:22 07-02-2016
Տոմաս Տուխել. Ինձ տհաճ կլիներ, եթե Մոուրինյոն 1 շաբաթ անց զբաղեցներ իմ տեղը
Այս բաժնից
1123 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում
1240 դիտում
20:17 28-04-2024
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է
967 դիտում
17:20 28-04-2024
Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ