Եվրոպայի լիգա. Օբամեյանգը «տեղը դրեց» «Գաբալային». տեսանյութ
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Բաքվում՝ առանց Հենրիխ Մխիթարյանի 3:1 հաշվով հաղթեց ադրբեջանական «Գաբալային»:
Հանդիպման հերոսը դարձավ «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Միայն խաղավերջում տանտերերը խփեցին հեղինակության գնդակը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 7 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գաբալան» ունի 1 միավոր:
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 3-րդ տուր, C խումբ
«Գաբալա»-«Բորուսիա»՝ 1:3
Գոլերը՝ Օբամեյանգ, 31, 38, 72 – Դոդո, 90+3



