Լարիսա Մինասյանը Նիկոլի պորտը տեղը դրեց
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է.
Լարիսա Մինասյանը Նիկոլի պորտը տեղը դրեց:
«Դուք սրբություն չունեք, դուք թալանչի եք, ձեզ համար ամեն ինչ փողով է չափվում, դուք դա արել եք, որպեսզի միջազգային կազմակերությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ»:
Փաշինյանի այս խոսքերը կրկնապատիկ հոդս ցնդեցին,և այս ամենը բումերանգի էֆեկտով վերագրվեց իրենց:Հիմա ես եմ ձեզ ասում, դուք չունեք սրբություն չնայած այն հանգամանքին,որ դա դուք բազմիցս ապացուցել եք,դուք զբաղված եք թալանով,և այս ամենը կատարվում է ձեր օտարերկրյա պապաների միջնորդությամբ:
Լարիսա Մինասյանի խոսքերից մենք ականատեսն ենք լինում այն փաստին,որ Նիկոլը չի բավարարում իրենց պահանջները, իսկ նախկին իշխանության հետ հանդիպում չի կայացել:
Օր-օրի բացահայտվող այս ստերի կույտը հանգեցնելու է նրան, որ ջուջուլ ուտող, օրգանները օրհնող ամբոխը ուղղակի քաղաքական աղբանոցն է նետելու ձեզ:
Խոսքերիդ մեջ ուշադիր եղիր, սա արդեն մենք չէ,որ ասում ենք,սա արդեն քո տերերի զգուշացումն է: