Տոմաս Տուխել. Ինձ տհաճ կլիներ, եթե Մոուրինյոն 1 շաբաթ անց զբաղեցներ իմ տեղը
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է այն փաստը, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Հերտայի» հետ հանդիպմանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/06/76428/]ներկա[/url] է եղել Ժոզե Մոուրինյոն:
«Ես չգիտեի, որ հանդիպմանը ներկա է եղել Մոուրինյոն: Դա նորմալ չէ: Վատցկեն արդեն այլ մարզչի կողքին է նստում:
Կատակում եմ: Իհարկե, ես գիտեի, որ Ժոզեն հանդիպմանը լինելու է: Դրանում որևէ խնդիր չկա: Բայց ինձ համար տհաճ կլիներ, եթե մի շաբաթ անց Մոուրինյոյին իմ տեղը նշանակեին», ասել է Տուխելը:


