1955 դիտում
17:50 07-11-2018
Բուխարեստում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը
Բուխարեստում նոյեմբերի 9-ին կմեկնարկի սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը/ 52 կգ /, Մաքսիմ Մանուկյանը / 57 կգ /, Արման Նիազյանը /62կգ /, Ռաֆիկ Մանուկյանը / 68կգ /,Արսեն Ղազարյանը / 74 կգ /, Դավիթ Գրիգորյանը / 82կգ /, Գրիգոր Սահակյանը / 90 կգ /:
Կանանց մրցաշարում հանդես կգան Ասյա Լալազարյանը / 48 կգ / և Աննա Մկրտչյանը / +80 կգ /:
Զուգահեռաբար կանցկացվի նաև մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը:Մեր երկրից մրցագորգ կելնեն Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ /, Մխիթար Մխիթարյանը / 57 կգ /, Կարեն Իսախանյանը / 62 կգ /, Վաչիկ Վարդանյանը / 68 կգ / և Դավիթ Պետրոսյանը / 82 կգ /:
Ստուգատեսին մասնակցելու հայտ է ներկայացրել 77 երկրի 720 մարզիկ – մարզուհի:Պայքար կգնա մեդալների 27 հավաքածուի համար / 81 ոսկե ,արծաթե և բրոնզե մեդալ/: Առաջնությունն ունի նաև մրցանակային հիմնադրամ. չեմպիոնը կստանա 3 հազար, արծաթե մեդալակիրը` 2 հազար,իսկ երրորդ մրցանակակիրը ` 1,5 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանի պատվիրակությունը Ռումինիա կմեկնի նոյեմբերի 7-ի գիշերը: Առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին:
Նմանատիպ նյութեր
17210 դիտում
23:55 13-11-2018
Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Շիրակի պետական համալսարանի ուսանողը փոխչեմպիոն է հռչակվել.
537 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3964 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
904 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը