1458 դիտում
17:15 07-11-2018
Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության և այդ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին» զեկույցով:
Երևանում խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության միջոցառումների ծրագրի իրագործմանը, 2021-2030 թթ. միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի իրականացման ընթացքին, երիտասարդական կամավորական շարժման ոլորտում համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
13:27 30-04-2021
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը. ԿԳՄՍՆ
1467 դիտում
21:00 10-06-2014
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում
748 դիտում
23:11 14-06-2023
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին
Այս բաժնից
1006 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
631 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
619 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար