Եվրոպական ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ. Պոմպեո
Երկուշաբթի Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե ամերիկյան, թե իրանական շուկաներում: այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք եվրոպական ընկերություններին թույլ չենք տա աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ միաժամանակ»,-ասել է նա [url=https://www.cbsnews.com/news/mike-pompeo-on-face-the-nation-defends-trump-plan-to-send-to-troops-to-southern-border-to-meet-migrant-caravan/]CBS[/url] հեռուստաընկերության եթերում:
Պետքարտուղարն ընդգծել է, սակայն, որ ԱՄՆ-ն չի պատժի այն երկրներին, որոնց ընկերություններն Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեն:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին ամիսներին հարյուրավոր ընկերություններ են լքել Իրանը՝ զգուշանալով ամերիկյան պատժամիջոցներից:
«Ողջ աշխարհն է հասկանում, որ պատժամիջոցներն իրատեսական ու լուրջ են»,-հավելել է Պոմպեոն:
Նա երկուշաբթի օրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անվանել է «ամենահզորը, որոնք երբևէ եղել են Իրանի դեմ»:
Պետքարտուղարը նաև հայտարարել է, թե վստահ է, որ Իրանն ի պատասխան այս պատժամիջոցների չի վերսկսի միջուկային ծրագրի աշխատանքը: