ԱՄՆ-ի և Կանադայի տեսուչները չեն կարողանա մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ
Իրանը թույլ չի տա ամերիկացի և կանադացի փորձագետների մուտքը իր միջուկային օբյեկտներ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբա Արաղչին, հաղորդում է Interfax-ը:
«Համաձայնագրում հիշատակվում է, որ տեսուչները պետք է ներկայացնեն այն երկիրը, որի հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի»,-ասել է նա:
Արաղչին նշել է նաև, որ ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները ևս չեն կարող մուտք գործել միջուկային օբյեկտներ: