2750 դիտում
09:45 14-06-2017
Աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է. Վարդան Բոստանջյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծին: Դա հասկանալի է, դաշինքի որոշելիքն է, բայց զարմանալի է, որ մասնավորեցմանը դեմ քվեարկողների թվում էր «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով ժամանակին եղել է ՀՀ սեփականաշնորհման գործընթացի ակունքներում:
Չմոռանանք, որ այդ նույն «վայրի» սեփականաշնորհումից ժամանակին տեղը տեղին օգտվել են նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայիս գործարար պատգամավորներից շատերը: Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ հիմա արդեն դեմ են:
Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանից, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխնախագահ Միքայել մելքումյանի՝ ժամանակին սեփականաշնորհման փոխնախարար լինելուն՝ նկատեց.
«Ով ինչ է եղել, երբ է եղել, հավատացեք, Բոստանջյանին չի հետաքրքրում առհասարակ: Հիմա ինչ էլ խոսեմ պետական գույքի մասնավորեցման հետ կապված՝ բացարձակապես Ձեր նշած անձի հետ կապ չունի: Ես կարող եմ մասնավորեցմանը վերաբերող հարցին պատասխանել միայն իմ անունից՝, թե որքանով եմ ես համարում այդ նախագիծը արդյունավետ, ցանկալի, իրատեսական: Թե չէ՝ աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
21:51 08-12-2019
Վարդան Բոստանջյան. Ամանորյա միջոցառումների համար նման ծախսերն ավելորդ են. News.am
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով