5004 դիտում
22:53 04-11-2018
Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ինչ անուն ուզում ես տուր, միևնույն КГБ-ն է․ Վաշաձե
Վրացական «Ազգային շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութայիսիում անց է կացրել նախընտրական հանդիպում: Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և զրուցել նախընտրական ծրագրի և երկրում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է [url=https://1tv.ge/am/news/kochnchacnenkh-khaghakhakan-ostikanuthyuneh-patc-eh-sad-eh-inch-anun-el-uzum-es-anvani-na-mievnuyn-kageben-e-grigol-vashadze/]1tv.ge[/url]-ն։
Քաղաքական համակարգի փոփոխում, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, դաշնակցային կառավարություն, դատական համակարգի վերափոխում, անկախ արդարադատություն և դատախազություն․ ահա այս բարեփոխումների մասին է Վաշաձեն զրուցել ընտրողների հետ:
«Ընդդիմությունն իշխանության մասն է, որը վերահսկում է նրան: Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ՊԱԾ-ը, ՍԱԴ-ը: Ինչ անուն էլ ուզում ես տուր, դա միևնույն КГБ-ն է»,-ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեն նաև խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ «Առաջինն, ինչ մենք կանենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Անպայման անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը»,- interfax.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում:
Նմանատիպ նյութեր
30882 դիտում
10:29 04-11-2021
Անցնում է 2-3 տարի, և բոլորը գլորվում են միևնույն փոսի, միևնույն ճահճի մեջ․ «Առավոտ»
2194 դիտում
13:57 22-11-2015
Մենք կոչնչացնենք «Իսլամական Պետություն» խմբավորումը. Օբամա
3636 դիտում
16:13 13-11-2018
«Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության. Վաշաձե
Այս բաժնից
673 դիտում
21:10 02-05-2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը